Հնդկաստանում խոզի գրիպի բռնկում է արձանագրվել: Տարեսկզբից երկրում գրանցվել է H1N1 վիրուսից մահացության 600 դեպք: Թիվն աճել է հատկապես վերջին օրերին:
Հնդկաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում` հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ, ինչպես նաեւ` մեծ քանակության պաշտպանիչ դիմակներ:
Հիվանդների հետ շփում ունեցածները պատվաստվում են:
Հիշեցնենք, որ 2009 թվականին Հնդկաստանում խոզի գրիպի համաճարակից մոտ 1000 մարդ էր մահացել: