211652_close_icon

Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման աշխատանքներ` Գեղարքունիքի հիվանդանոցներում

views-count1428 դիտում article-date 18:44 27-03-2015
Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված քննարկումը նվիրված էր ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների արդյունավետության ապահովման հետ կապված խնդիրներին: Քննարկումը հիմնականում հիմնականում անդրադարձավ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ այս տարվա փետրվարին իրականացված ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հսկողության հետ կապված մոնիթորինգի արդյունքներին, որոնք կատարվել էին Մարտունու եւ Գավառի բժշկական կենտրոններում, Վարդենիսի եւ Սեւանի հիվանդանոցներում, Ճամբարակի առողջապահության կենտրոնում ու Մարտունու ծննդատանը: Քննարկման ընթացքում վեր հանվեցին ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումներն ապահովելու, արձանագրված թերությունները շտկելու հետ կապված խնդիրները: Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրենները նշեցին, որ ակտում արձանագրված որոշ թերությունների հետ համաձայն են, որոշ հարցերի շուրջ ունեն առարկություններ, բայց ընդհանուր առմամբ ընդունել են դիտողությունները եւ ձեռնարկել թերությունների շտկման հետ կապված քայլերը, գտնելով, որ հաճախակի իրականացվող մոնիթորինգները զգաստացնում են իրենց, նպաստում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման կանոնների պահպանմանը եւ միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր