211652_close_icon

Երևանի քննչական վարչությունը կունենա առանձին վարչական շենք

views-count1953 դիտում article-date 21:59 26-03-2015
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին ամրացված Երևան քաղաքի, Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող 1597,8 քառակուսի մետր մակերեսով մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը: Կառավարության որոշումը պայմանավորված է ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքային պայմանները բարելավելու և տարածքային ստորաբաժանումների համար առանձին վարչական շենքեր տրամադրելու անհրաժեշտությամբ: Նախատեսվում է, որ նշված տարածքում կտեղակայվի Երևանի քննչական վարչությունը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է ապահովվի գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Նմանատիպ նյութեր