211652_close_icon

Առևտրի կենտրոնի խանութներից շրջազգեստներ գողացած կնոջը հայտնաբերեցին

views-count2572 դիտում article-date 22:04 26-03-2015
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1992 թ. ծնված Աննա Ա.-ն 2014 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ծիծեռնակաբերդի խճուղում գործող առևտրի կենտրոնի հագուստի խանութներից կատարել է մի շարք գողություններ: Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ի երեկոյան Աննա Ա.-ն ներկայացել է բաժին և խոստովանել, որ նշված ժամանակահատվածում առևտրի կենտրոնի հագուստի տարբեր խանութներից 8 անգամ շրջազգեստ է գողացել: Գողոնի մի մասն առգրավված է: Տուժողները գողության մասին նախկինում ոստիկանություն չեն հայտնել: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր