Սեւանում բժշկական կենտրոն կկառուցվի
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Նելսոն Զուլոյանի ղեկավարած աշխատանքային խմբի հետ քննարկեցին Սևան քաղաքում Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ նոր բժշկական կենտրոն կառուցելու հետ կապված հարցեր:
Ծրագրի ընթացքի վերաբերյալ ձևավորվեց միասնական մոտեցում: Համաձայն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության, առաջիկայում կհայտարարվի մրցույթ և հաղթող կազմակերպության կողմից կսկսվեն բժշկական կենտրոնի նախագծանախահաշվային աշխատանքները, որին և կհաջորդեն բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները: