211652_close_icon
views-count9445 դիտում article-date 22:44 07-05-2014

Դպրոցական սկանդալ` Սեւանում. ուսուցչուհին բաց տեսարաններով կադրե՞ր է ցուցադրել. տեսանյութ

Գերմաներենի ուսուցչուհու նամակը Կրթության և գիտության նախարարին Սևան քաղաքի միակ ավագ դպրոցը միանգամից հայտնի դարձրեց: Նախարար Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հաստատեց: Ուսուցչուհու բաց նամակից հետո դպրոցը լրատվամիջոցների խոշորացույցի տակ է: Նամակի հեղինակն է` Անահիտ Կարապետյանը: Ասել է, ու ասում է` ավագ դպրոցին տղամարդ տնօրեն էր պետք: Լիանա Մկրտչյանի օրոք դպրոցը բարձիթողի վիճակում է: Տիկին Անահիտը պնդում է, որ տնօրենը խաթարում է աշակերտների արժեհամակարգը: Լիանա Մկրտչյանն ասում է, ինչ կարդացել է նամակը` ուշքի չի գալիս: Մինչև տնօրենի սենյակ հասնելը, փոխտնօրեն Լիլյա Սողոմոնյանը ակնարկեց. նամակի պատճառը տնօրենի դիտողությունն է եղել: էրոտիկ բնույթի նյութեր է ցույց տվել դասարանում: Աշակերտները վիրավորվել են ուսուցչուհու դասը վարելու մեթոդից և նամակով դիմել տնօրենին: Լիանա Մկրտչյանը որոշել է մասնակցել դասին և տեսնել, թե ինչ էրոտիկ վիդեոյի մասին է խոսքը: Աշակերտները վրդովվել էին, համբերել, բայց տարեվերջին բողոքել էին տնօրենին: Սա պատմության նրանց տարբերակն է: Անահիտ Կարապետյանի վարկածում դետալներն ուրիշ են: Ոչ թե ինքը լավ չի պարապել, այլ աշակերտներն են բացակայել դասից: Ու նա ստիպված է եղել համպատրաստից դաս վարել անպատրաստ աշակերտների հետ: Տեսանյութը նայել է, չի հավանել ու դադարեցրել է: Չի հասկանում, թե ինչո՞ւ են դրանից պատմություն սարքել: Կասկածում է, որ տնօրենն է նրանց իր դեմ լարել: Պատճառը` տեսածն ու լսածն է: Անահիտ Կարապետյանը շարունակում է դասավանդել դպրոցում: Բայց վիրավորանքը կուլ չի տվել, փոխտնօրենին տեսավ, վերքերը բացվեցին: Տնօրենից շատ բան չէր սպասում, պարզապես պետք է խոսեր իր հետ, հասկանար` ինչ է կատարվել: Տնօրենն էլ խոսելու կողմնակից է: Բաց նամակ չէր սպասում ուսուցչուհուց: Հիմա արդեն կխոսեն Կրթության նախարարության միջոցով: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27456]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր