21431 դիտում
17:14 21-04-2015
Փրկարարական ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ ալեկոծվող Սեւանում շարունակվում են Այգեստան գյուղի բնակչի դիակի հայտնաբերման աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` ապրիլի 21-ին, Սեւանա լճում շարունակվում են Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ Արմեն Մարգարյանի դիակի որոնողական աշխատանքները:
Ինչպես Սեւանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները այսօր ղեկավարում է Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ուժերի վարչության պետ, գնդապետ Արսեն Արշակյանը: Ֆոտոլրագրողը հայտում է, որ երեկվա նման այսօր նույնպես եղանակն անբարենպաստ է, Սեւանն ալեկոծվում է եւ ալիքներն անգամ բարձրանում են 1 մետրից ավելի:
Սակայն այդ պայմաններում փրկարարները չեն ընկճվում, շարունակում են որոնողական աշխատանքները, որին ներգրավված է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ:
Ինչպես երեկ Սեւանից [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/20/50227/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ծովազարդ համայնքի տարածքից մոտորանավակ է դուրս եկել Սևանա լիճ և ըստ գյուղացիների պատմածի՝ այն անհետացել է:
Ինչպես նշված վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի ժամ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի՝ 10 հոգուց ավելի աշխատակիցներ որոնողական աշխատանքներ էին կատարել: Հայտնաբերվել էր մոտորանավակը, սակայն քաղաքացին չկար:
911 ծառայությանը պատկանող նավով որոնողական աշխատանքները Սևանա լճում շարունակվել էին: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ փրկարարները մեծ դժվարությամբ էին աշխատանքները կատարում, քանի որ լիճն ալեկոծվում էր. ալիքների բարձրությունն անցնում էր գրեթե 1 մետրը: Տեղում իրավիճակի մասին Գեղարքունիքի փրկարար վարչության պետ Էդիկ Գալստյանը տեղեկությունները փոխանցել է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից էլ դրանք հաղորդվել են ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին:
Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+