211652_close_icon
views-count1708 դիտում article-date 12:33 26-03-2014

Ես ավելի շուտ կգամ Վրաստան, քան Իվանիշվիլին կարծում է. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Արչևանի» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է Վրաստան վերադառնալ ավելի շուտ, քան պատկերացնում է երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: «Երբ ես միացա Ուկրաինայի իրադարձություններին, մի քանի անգամ գնացի այնտեղ և ելույթ ունեցա հազարավոր մարդկանց առաջ, մխիթարեցի ուկրաինացիներին: Գիտեմ, թե ինչ հանձնարարություն էր տվել այն ժամանակ Պուտինը Յանուկովիչին՝ հեռացրու այնտեղից Սաակաշվիլիին և ևս մի քանի հոգու, և հենց այն ժամանակ էլ ես հայտնվեցի «սև ցուցակում»: Ես այն ժամանակ էլ ասել եմ, որ Յանուկովիչի «սև ցուցակը» երկար չի ձգվի և տևեց ընդամենը 2 ամիս: Իսկ որտե՞ղ է հիմա Յանուկովիչը: Հիմա նրան փնտրում են: Այնպես որ ես Վրաստան կգամ ավելի շուտ, քան պատկերացնում է Իվանիշվիլին և նրա շրջապատը, ով նրան 2 մլրդ է տվել: Տրամադրված եմ լավատեսորեն, ինչպես և Կիևի իրադարձությունների ժամանակ»,-ասել է Սաակաշվիլին:

Նմանատիպ նյութեր