211652_close_icon
views-count2384 դիտում article-date 12:39 25-03-2014

ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագրի ստորագրումը կապահովի Եվրոպային իրանական գազով. Վրաստան

Վրաստանը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրի այս տարվա հունիսին: Նման հայտարարություն է արել ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյը՝ Հաագայում ընթացող միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ: Վրաստանի կառավարության աղբյուրների պնդմամբ՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի կետերից մեկը վերաբերում է Իրան-Բալկաններ գազատարի վրացական հատվածի կառուցում, որով իրանական գազը նշված հատվածով կփոխադրվի Եվրոպա: Իսկ դա իր հերթին ենթադրում է, որ Եվրոպան ստիպված կլինի Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները մեղմող հավելյալ քայլերի գնալ, այդ թվում՝ գազի ոլորտում:

Նմանատիպ նյութեր