Համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ Երևանում ընթանում են սանմաքրման լայնածավալ աշխատանքներ
Ապրիլի 15-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ` մայրաքաղաքի բակերում ու միջբակային տարածքներում ընթանում են սանմաքրման լայնածավալ աշխատանքներ:
Գործընթացն իրականացվում է «Սանիթեք» ընկերության ու վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ուժերով:
Ըստ անհրաժեշտության, գործընթացը կազմակերպվում է հատուկ տեխնիկայով` ինքնաթափներով ու ջրցաններով: Աշխատանքների ընթացքը վերահսկվում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից: