211652_close_icon
views-count704 դիտում article-date 13:26 26-03-2015

Եմենի նախագահը փախել է Ջիբուտի

Եմենի նախագահ Մանսուր Հադին, ով փրկվելով Ադեն քաղաքի վրա հարձակված շիա-ապստամբներից՝ հուսիներից, արդեն լքել է երկիրը, ծովով ուղևորվել է դեպի հարևան երկիր՝ Ջիբուտի, լրատվամիջոցներին հայտնել է նախկին նախագահի քարտուղար Ահմադ Աս Սուֆին: Նա հայտնել է, որ փախուստի համար 3 երկրների տարբերակ կար՝ Օման, Սաուդյան Արաբիա և Ջիբուտի: Օմանը հեռու է, Սաուդյան Արաբիա արդեն հնարավոր չէր ինքնաթիռով մեկնել, քանի որ օդանավակայանը կրակի տակ է, և նա ստիպված է ծովով հասնել Ջիբուտի, պատմել է Եմենի նախկին նախագահի քարտուղարը:

Նմանատիպ նյութեր