Եմենի նախագահը ապստամբներից պահանջել է հեռանալ Սանա քաղաքից
Եմենի նախագահ Մանսուր Հադին շիա-ապստամբներից պահանջել է հեռանալ անցյալ տարվանից իրենց հսկողության տակ գտնվող մայրաքաղաք Սանայից:
Այն բանից հետո, երբ Սանայում վերահսկողությունն իրենց ձեռքն էին վերցրել ապստամբները, երկրի նախագահը տեղափոխվել էր հարավային Ադեն քաղաք:
Իր հեռուստաուղերձի ժամանակ Հադին բոլոր կուսակցություններին և շարժումներին կոչ է արել մասնակցել խաղաղ բանակցություններին և խոստացել է հաշվի առնել շիաների մեծացող ազդեցությունը:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորումը տեղեկություն էր տարածել, որ Սանայի մզկիթներում տեղի ունեցած պայթյուններն իրականացրել էին իր մահապատրները, ինչի հետևանքով 150 մարդ էր զոհվել: