«Բոկո Հարամ»-ը մարդկանց է առևանգում
                        Նիգերիայի իշխանությունները խոստովանել են, որ վերջին շաբաթների ընթացքում «Բոկո Հարամ» խմբավորման ջիհադիստները առևանգել են խաղաղ բնակիչների, այդ թվում նաև երեխաների: 
Կառավարության ներկայացուցիչ Մարկ Օմերին դժվարացել է առևանգվածների  ճշգրիտ թիվն ասել, նշելով, որ զինյալները նահանջում են՝ Նիգերիայի, Չադի և Նիգերի կառավարական ճնշումների ներքո: 
Օմերին չի հաստատել այն պնդումները, որ Դամասուկ քաղաքում՝ Նիգերի սահմաններին, որ վերջերս են կառավարական ուժերը վերահսկողությւոն սահմանել, կորել է մոտ 500 երեխա:  
Նշենք, որ Նիգերիան փակել է իր  սահմանները մինչև կիրակի օրը, քանի որ երկրում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

