Աֆրիկյան հինգ երկիր նոյեմբերին պատերազմ կսկսի «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության դեմ
Արևմտաաֆրիկյան 5 երկիր երեկ հայտարարել է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման դեմ միջոցներն ընդլայնելու պլանի մասին: Նրանք պայմանավորվել են հավելյալ ստորաբաժանումներ հատկացնել համատեղ արձագանքման ուժերի շրջանակներում և հիմնել իսլամականների դեմ պայքարի միասնական հրամանատարական կենտրոն: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իսլամականների խռովությունը դուրս է եկել Նիգերիայի սահմաններից, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Նիգերի, Նիգերիայի, Չադի ու Բենինի առաջնորդները, ինչպես նաև Կամերունի նախագահի ներկայացուցիչը Նիգերի մայրաքաղաք Նիամեյում ունեցած հանդիպումից հետո հայտարարել են, որ բազմազգ ուժերի հրամանատարական կենտրոնը ծավալվելու է նոյեմբերի 20-ին:
Աֆրիկյան այդ երկրները պայմանավորվել են զորքերի ծավալումն ավարտել այնպես, որ արդեն մինչև նոյեմբերի 1-ն ազգային սահմանների շրջանակներում ձևավորված լինեն բազմազգ ուժերի ստորաբաժանումները: