211652_close_icon
views-count3308 դիտում article-date 10:04 26-03-2015

Պերմյակովն Ավետիսյանների ընտանիքի անդամներից որևէ մեկին չի ճանաչել. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ քննչական կոմիտեի մի պաշտոնյա երեկ թերթի թղթակցին ասել է, թե Գյումրիի սպանդի գործով նախաքննությամբ արդեն իսկ հերքվել է վարկածն այն մասին, թե Պերմյակովը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի անդամներից որևէ մեկին: Սպանությունից անմիջապես հետո վարկածներ էին շրջանառվում, թե Պերմյակովը սոցիալական ցանցերի միջոցով կամ անձամբ ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի որևէ անդամի: Պաշտոնյան, սակայն, որ ցանկացել է չնշել իր անունը, հավաստիացրել է, որ գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ այս վարկածը հերքված համարելու համար: Մեր թղթակցին հայտնի է դարձել նաև, որ ուրբաթ օրը հայ քննիչները ևս մեկ անգամ են քննել Պերմյակովին: Վերջինս, ըստ տեղեկությունների, պատասխանել է քննիչների բոլոր հարցերին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր