Պերմյակովը չի ճանաչել Ավետիսյանների ընտանիքի անդամներին. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ քննչական կոմիտեի մի պաշտոնյա երեկ հայտնել է, թե Գյումրիի սպանդի գործով նախաքննությամբ արդեն իսկ հերքվել է վարկածն այն մասին, թե Պերմյակովը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի անդամներից որևէ մեկին:
Սպանությունից անմիջապես հետո վարկածներ էին շրջանառվում, թե Պերմյակովը սոցիալական ցանցերի միջոցով կամ անձամբ ճանաչել է Ավետիսյանների ընտանիքի որևէ անդամի: Պաշտոնյան, սակայն, որ ցանկացել է չնշել իր անունը, հավաստիացրել է, որ գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ այս վարկածը հերքված համարելու համար: Ուրբաթ օրը հայ քննիչները ևս մեկ անգամ քննել են Պերմյակովին: Վերջինս, ըստ տեղեկությունների, պատասխանել է քննիչների բոլոր հարցերին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։