211652_close_icon
views-count1246 դիտում article-date 20:37 25-03-2015

Լոռու 22 գյուղեր համակարգչային տեխնիկա են ստացել

Վանաձորի Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր միջոցառում՝ «Գիտելիքի կառավարում» խորագրով: Ինչպես նշեցին GIZ-ի ներկայացուցիչները, Հայաստանի համայնքներում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կիրառումը ապացուցել է, որ այն արդյունավետ միջոց է` բարելավելու համայնքային կառավարումը և համայնքապետարանների գործունեությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակն ու տևողությունը: Այդ իսկ պատճառով ՏԿԱԻՆ-ն և GIZ-ը շահագրգռված են մեծացնել Հայաստանում ՀԿՏՀ օգտագործողների թիվը էլեկտրոնային կառավարման բնագավառի բարեփոխումների հաջողությունն ապահովելու նպատակով: Լոռու մարզից այդ ծրագրում ընգրկվել են 2013 թվականին՝ Գարգառ, Ուռուտ, Լուսաղբյուր, Ֆիոլետովո, Սարահարթ, Գոգարան, Լեջան, Լորուտ, Լերմոնտովո, Վահագնի, Կաթնառատ, Աքորի համայնքները, 2014 թվականին` Լեռնավան, Հարթագյուղ, Սարամեջ, Դեբետ, Միխայելովկա, Մեղվահովիտ, Թեղուտ, Գեղասար, Նոր Խաչակապ, Սվերդլով համայնքները: Այսպիսով` ծրագրի շրջանակում մարզի 22 գյուղական համայնքներին տամադրվել է համակարգչային տեխնիկա (համակարգիչներ, տպիչներ, սկաներներ, անխափան սնուցման սարքեր) և «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ)»: Ծրագրի արդյունքում նշված համայնքները հնարավորություն են ստացել անցնելու էլեկտրոնային կառավարման համակարգին, արդյունավետ դարձնել փաստաթղթաշարժը պետական կառավարման մարմինների հետ, քանի որ այս համակարգը հնարավորություն ունի փոխկապակցվելու պետական մարմիններում գործող Mullbery էլեկտրոնային փոստաթղթաշարժի ծրագրին:

Նմանատիպ նյութեր