1175 դիտում
11:47 25-03-2021
ՀՀ կառավարության որոշմամբ «Արցախփոստ»-ին համակարգչային տեխնիկա կնվիրաբերվի
ՀՀ կառավարությունն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությանն ամրացված համակարգչային տեխնիկան հետ վերցրեց և նվիրաբերեց Արցախի Հանրապետությանը՝ մասնավորապես «Արցախփոստ» ՓԲ ընկերությանը՝ բացառապես գույքի նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Ըստ նախագծի հիմնավորման, ռազմական գործողությունների հետևանքով Արցախի պետական մարմինների ենթակառուցվածքներին հասցված խոշոր վնասների պատճառով, ներառյալ գույքային վնասները, ԱՀ պետական մարմինների բնականոն աշխատանքը վերականգնելը (ներառյալ բնակչության սոցիալական պաշտպանության և աջակցության էլեկտրոնային կառավարումը) հրատապ և խիստ կարևոր խնդիր է:

Նմանատիպ նյութեր
706 դիտում
13:29 15-04-2023
Փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն է ստեղծվել. «Արցախփոստ»
9981 դիտում
21:48 28-04-2017
Շառլ Ազնավուրի թանգարանի տարածքը կնվիրաբերվի «Ազնավուր» հիմնադրամին
2236 դիտում
12:10 13-08-2020
Մանկատան 163 շրջանավարտների հատկացված բնակարանները սեփականության իրավունքով կնվիրաբերվի նրանց
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
883 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար