211652_close_icon
views-count1992 դիտում article-date 20:26 25-03-2015

Շախմատի մարզային փուլի հաղթողն Իջեւանից է

Մարտի 6-ից ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հանրապետությունում մեկնարկել էր պատանիների և աղջիկների շախմատի մրցաշարը: Մարզային փուլին մասնակցած 52 դպրոցականներից 14-ն անցել էին կիսաեզրափակիչ փուլ: Մարտի 14-22-ը Երևանում անցկացվեց մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը, որին ՀՀ Տավուշի մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանի հովանավորությամբ մասնակցեցին նաև Տավուշի մարզի ներկայացուցիչները: Ինչպես հայտնում է Շախմատի ակադեմիայի Տավուշի մարզի ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը, Իջևանի թիվ 5 դպրոցի աշակերտուհի Լիլյա Ղուլարյանը 12 տարեկանների մեջ լրացնելով 1-ին կարգը, ձեռք է բերել նաև եզրափակիչ փուլի ուղեգիր:

Նմանատիպ նյութեր