211652_close_icon
views-count1705 դիտում article-date 17:15 30-04-2023

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողն է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել է 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյան հավաքել է 15,166 միավոր և գրավել 1-ին տեղը, հայտնում է «Արմենպրես»-ը:

Քանի որ Դավթյանը ոսկե մեդալակիր էր գավաթի խաղարկության նախորդ երկու փուլերում` Կոտբուսում և Դոհայում, հայ մարմնամարզիկը դարձել է աշխարհի գավաթի 2023 թվականի խաղարկության հաղթող:

Նմանատիպ նյութեր