Լոռու մարզի Վանաձորի «Վեգա» խանութ-սրահում տեղի ունեցավ խաղարկություն. հաղթողն արժանացավ Mercedes մակնիշի ավտոմեքենայի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Վեգա» խանութ-սրահում խաղարկություն էր: Խաղարկվում էին թվով 20 նվերներ և Mercedes մակնիշի ավտոմեքենա:
Նախապես գնված ապրանքների հետ գնորդները ստացել էին կտրոններ, որում լրացրել էին իրենց անձնական տվյալները ու գցել արկղիկի մեջ:
Մասնակիցների միջից մի քանի երեխաներ արկղիկից հանեցին հաջողակների կտրոնները: Արկղիկում հավաքավել էր մոտ 900 կտրոն:
Երջանիկ շահողը Վանաձորի «Ջունգլիներ» թաղամասի բնակիչ Սիլվա Առաքելյանն էր, ում բաժին ընկավ Mercedes ավտոմեքենան:
Լուսակարները՝ Էդիկ Սիմոնյանի