211652_close_icon

Դեսպան Տեր-Ստեփանյանի հանդիպումը Բորդոյի քաղաքապետի հետ

views-count895 դիտում article-date 17:35 25-03-2015
Մարտի 23-ին Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խումբը` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանի նախագահությամբ, Բորդոյի քաղաքապետ, Ֆրանսիայի նախկին վարճաետ Ալեն Ժյուպեի հրավերով առաքելություն կատարեց Բորդո՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ: Առաքելությանը մասնակցում էին Ֆրանսիայում թվով 16 ֆրանկոֆոն դեսպաններ: Ալեն Ժյուպեի հետ հանդիպման ժամանակ դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց ֆրանկոֆոնիայի առկայությունը և Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագիրը Հայաստանում: Բորդոյի քաղաքապետի խնդրանքով դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, ինչպես նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին: Քննարկվեցին Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համատեքստում Բորդո քաղաքի և Հայաստանի քաղաքների միջև համագործակցության հնարավորությունները: Ֆրանկոֆոն դեսպանների հետ հանդիպումից հետո քաղաքապետ Ժյուպեն և դեսպան Տեր-Ստեփանյանը ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Բորդոյում կազմակերպել ամենամյա միջոցառում Ֆրանկոֆոնիայի որևէ թեմատիկ առաջնահերթության շուրջ: Այցի ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը հանդիպումներ ունեցավ նաև Բորդոյի գործարարների, բուհերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր