211652_close_icon
views-count1151 դիտում article-date 18:39 04-04-2014

Դեսպան Տեր-Ստեփանյանի հանդիպումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Ապրիլի 3-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հետ։ Աբդու Դիուֆը շնորհավորեց դեսպան Տեր–Ստեփանյանին Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների նորաստեղծ խմբի նախագահի պաշտոնում նշանակման կապակցությամբ և իր աջակցությունը հայտնեց խմբի գործունեությանը։ Գլխավոր քարտուղարը ողջունեց Հայաստանի ներդրումը Ֆրանկոֆոնիայի և նրա արժեքների տարածման գործում՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի և ՖՄԿ-ի միջև սերտ համագործակցության կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչը ՖՄԿ գլխավոր քարտուղարի ուշադրությունը հրավիրեց Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա Թուրքիայի տարածքից սահմանը հատած, ալ- Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից իրականացված հարձակումների հետևանքով տեղահանված տեղի բնակչության մարդասիրական ծանր իրավիճակի վրա։ Նա հայտնեց Հայաստանի իշխանությունների խորը մտահոգությունը իրականացված բռնությունների և մարդու իրավունքների ու ազգային փոքրամասնության իրավունքների կոպիտ ոտնահարման կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր