2207 դիտում
14:45 04-11-2016
Դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանի հանդիպումը Ֆրանսիայի զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղարի հետ
Նոյեմբերի 3-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը հանդիպեց Ֆրանսիայի՝ զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Անդրե Վալլինիի հետ:
Հանդիպման ընթացքում վերջիններս քննարկեցին Ֆրանկոֆոնիային վերաբերող արդիական հարցեր, մասնավորապես, նոյեմբերի 26-27-ին Մադագասկարի Հանրապետությունում՝ Անտանանարիվոյում, կայանալիք Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթաժողովի համատեքստում:
Այս կապակցությամբ զրուցակիցները փոխադարձ գոհունակություն հայտնեցին Ֆրանկոֆոնիայի ատյաններում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված ամուր համագործակցության առիթով:
Պարոն Վալլինին իր խորին երախտագիտությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կատարվող աշխատանքներում Հայաստանի ակտիվ մասնակցության կապակցությամբ և նշեց առաջիկայում Հայաստան այցելելու իր մտադրության մասին:
Նմանատիպ նյութեր
1188 դիտում
12:02 05-02-2015
Դեսպան Տեր-Ստեփանյանը հանդիպել է Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղարի հետ
1535 դիտում
18:39 04-04-2014
Դեսպան Տեր-Ստեփանյանի հանդիպումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
Այս բաժնից
553 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
997 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
865 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը