211652_close_icon
views-count3232 դիտում article-date 08:12 25-03-2015

Էլեկտրաէներգիայի թանկացման համար սպառողները պետք է շնորհակալություն հայտնեն Հրազդանի երկու ՋԷԿ-երին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ամեն անգամ, երբ ՀՀ իշխանությունները սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարց են բարձրացնում, այդպես էլ հստակ չի պարզաբանվում, թե անցած ժամանակահատվածում ինչն է այդքան կտրուկ թանկացել, որ անհրաժեշտ է էլէկտրաէներգիայի սակագինը բարձրացնել: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալներով Հայաստանի սպառողներին մատակարարվող էլէկտրաէներգիան հիմնականում մատակարարում են 6 ընկերություններ և փոքր ՀԷԿ-երը: Ըստ այդմ, ՀԷԿ-ից էլէկտրաէներգիան ՀԷՑ-ը գնում է 5,7 դրամ կվտ/ժ, Երևան ՋԷԿ-ից՝18,1 դրամ կվտ/ժ, Սևան-Հրազդան կասկադից՝ 2,1 դրամ կվտ/ժ. Որոտանի ՀԷԿ-ից՝8 դրամ կվտ/ժ, փոքր ՀԷԿ-երից՝ 21,8 դրամ կվտ/ժ, Հրազդան ՋԷԿ-ից՝36,9 դրամ կվտ/ժ և Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից՝ 40,1 դրամ կվտ/ժ: Այսինքն՝ էլէներգիայի թանկացման համար Հայաստանի սպառողները պետք է շնորհակալություն հայտնեն Հրազդանի երկու ՋԷԿ-երին, որոնցից առաջինը պատկանում է ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ» ընկերությանը, իսկ երկրորդը՝ կրկին ռուսական «Գազպրոմ Արմենիային»: Ու թեև այդ երկու ՋԷԿ-երի արտադրած և առաքած էլէներգիան, օրինակ, անցած տարի կազմել է Հայաստանի ընդհանուր պահանջարկի 32,4%-ը, այնուամենայնիվ, հանուն նրանց սակագինն անընդհատ բարձրացվում է: Իսկ ինչու այդ ՋԷԿ-երը չեն գործում Երևան ՋԷԿ-ի սխեմայով, որը օգտագործում է իրանական գազ, որի դիմաց վճարում է արտադրած էլէկտրաէներգիան: Ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա տարիներ շարունակ Հայաստանի բնակչությանը խաբելու և հարստահարելու համար: ՀՀ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամները աշխատավարձ են ստանում Հայաստանի հարկատուների հաշվին, բայց երբևէ այդ կառույցը ՀՀ սպառողի շահը չի սպասարկել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր