2162 դիտում
09:33 17-06-2014
ՀԷՑ-երը կարող էին էլեկտրաէներգիան գնել ոչ թե ռուսական գազով աշխատող Հրազդան ՋԷԿ-ից, այլ՝ Երևան ՋԷԿ-ից․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշման պաշտոնական հիմնական պատճառաբանությունն այն է, որ ՀԷՑ-երը ֆինանսական ճեղքվածք ունեն, քանի որ նախորդ տարի ատոմակայանի գործունեությունը նախատեսվածից 88 օր ավելի է դադարեցվել և ՀԷՑ-երը ստիպված են եղել բացը լրացնել Հրազդան ՋԷԿ-ից էլեկտրաէներգիան գնելով 1 կՎտժ-ը 49.1 դրամով արդյունքում կրելով 16.6 մլրդ դրամի վնաս:
Մինչդեռ, ՀԷՑ-երը կարող էին էլեկտրաէներգիան գնել ոչ թե ռուսական գազով աշխատող Հրազդան ՋԷԿ-ից, այլ՝ 29.1 դրամով՝ Երևան ՋԷԿ-ից, ինչը կրկնակի էժան կստացվեր, քանի որ գործում է իրանական գազով: Սակայն չեն արել: Ու արդյունքում ստացվում է, որ ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող ՀԷՑ-երը նախապատվությունը տալով ռուսական գազով աշխատող Հրազդանի ՋԵԿ-ին, ներքին համաձայնությամբ պարզապես արհեստականորեն Հայաստանում ավելացրել են ռուսական գազի ծավալների սպառումը՝ գերշահույթներ ապահովելով «Գազպրոմ»-ին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3692 դիտում
15:32 10-11-2018
Երևանում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ և ամենաէժան էլեկտրաէներգիան տրամադրող նոր ՋԷԿ
Այս բաժնից
1723 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1495 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»