1856 դիտում
10:46 24-03-2015
ՀԷՑ-ը երկու ամիս է՝ ՀԷԿ-երին էլեկտրաէներգիայի դիմաց չի վճարել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այս տարվա առաջին երկու ամիսներին փոքր ՀԷԿ-ից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց դեռևս չի վճարել: Արդյունքում ՓՀԷԿ-երը բավական, ծանր ֆինանսական կացության մեջ են հայտնվել և չեն կարողանում իրենց ֆինանսական պարտավորությունները կատարել: Ի դեպ, ՀՀ օրենսդրությամբ ՀԷՑ–ը պարտավոր է առաջնահերթ ՓՀԷԿ-երի գումարները վճարել: Ուստի, եթե ՀԷԿ-երին չի վճարում, ապա դա նշանակում է՝ չի վճարում ոչ մեկին:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ իրենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի վճարումները կատարվեն: Ե. Զախարյանին թվում է, որ մինչև ապրիլի 5-ը հարցին որոշակի լուծում կտրվի.աշխատում են այդ ուղղությամբ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3253 դիտում
08:12 25-03-2015
Էլեկտրաէներգիայի թանկացման համար սպառողները պետք է շնորհակալություն հայտնեն Հրազդանի երկու ՋԷԿ-երին. Ժողովուրդ
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9124 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2161 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան