211652_close_icon
views-count1684 դիտում article-date 22:10 24-03-2015

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը երկկողմանի բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին` ժամը 22:00-ի դրությամբ, Իջևան-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները ճանապարհաշինարարները վերացրել են: Ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից և երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Նմանատիպ նյութեր