2579 դիտում
23:51 24-03-2015
Սպառողների իրավունքների պաշտպանները կներկայացնեն քաղաքացիների դիմում-բողոքները
Մարտի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց կողմից կատարված ուսումնասիրությունները, Շուկայի վերահսկողության պետական տեսչությանը կտրամադրեն քաղաքացիների դիմում-բողոքների վերաբերյալ տեղեկատվություն, այնուհետև կներկայացվի նախորդ դիմում-բողոքների վերաբերյալ կատարված աշխատանքը, կհստակեցվեն համագործակցության հետագա ուղիները:
Հանդիպում-քննարկումը կվարի Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը:
Հանդիպմանը կմասնակցեն «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ, «Սպառողների ասոցիացիա» ՀԿ, «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ, «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա» ՀԿ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ, «Խազեր» ՀԿ, «Մարդու իրավունքների պաշտպանության իրավագետ սերունդ» ՀԿ, «Սպառողների խորհրդատվության հասարակական կենտրոն» ՀԿ, Երևանի Սպառողների շահերի ազգային ասոցիացիայի ներկայացուցիչները և Շուկայի վերահսկողության պետական տեսչության աշխատակիցները:
Շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից եռամսյակը մեկ անգամ կազմակերպվում է հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվում են հասարակական կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունները:
Նմանատիպ նյութեր
4115 դիտում
21:56 23-05-2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ետ են վերցրել վերաքննիչ բողոքները
Այս բաժնից
820 դիտում
12:35 10-02-2025
Փաստաբանները գործադուլ են հայտարարել․ ինչ է սպասվում այսօր. armlur.am
796 դիտում
12:27 10-02-2025
ԶՊՄԿ աշխատակիցները կեսօրին ակցիայի են պատրաստվում. ազատման հրամանները ոչ ոք չի ստորագրել
445 դիտում
12:11 10-02-2025
«Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակը բացել է դռները. նոր ու մասշտաբային ծրագրերն առջևում են