3226 դիտում
15:13 01-06-2019
Քոչարյանի պաշտպանները ցանկանում են տեղեկություններ ստանալ դատախազության երկու բողոքները նույն դատավորին մակագրելու գործընթացի վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պատրաստվում է հունիսի 3-ին դիմել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ցանկանում է մանրամասն տեղեկություններ ստանան, թե ինչպես է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ինչպես նաև Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտերի դեմ դատախազության երկու բողոքներն էլ մակագրվել են նույն դատավորին՝ Արմեն Դանիելյանին:
«[url=https://https://armenpress.am/arm/news/976966.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտերի դեմ երեք բողոք է ներկայացվել, դրանցից մեկը տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքն է, երկուսը դատախազությանը: Երկու տարբեր դատական ակտ է բողոքարկված և դատավորները, որոնց մակագրվում են գործերը՝ ընտրվում են պատահականության սկզբունքով՝ համակարգչի միջոցով: Մեզ համար տարօրինակ է այն փաստը, որ դատախազության երկու բողոքն էլ հայտնվել է նույն դատավորի մոտ»,- նշեց Ալումյանը և հավելեց, որ Վերաքննիչ դատարան ցանկանում են դիմել, որպեսզի իրենց տրամադրվեն լրացուցիչ և մանրամասն տեղեկություններ դատավորի մակագրման գործընթացի վերաբերյալ:
Հայկ Ալումյանը նաև կարծիք հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չեն: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ դատախազությունը բողոքարկել է որոշումները, Վերաքննիչ դատարանն այդ բողոքները չպետք է վարույթ ընդուներ:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին փոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:
Ավելի ուշ դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և այն լրացուցիչ քննության համար ՍԴ ուղարկելու որոշում էր կայացրել: ՀՀ գլխավոր դատախազությունը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշումները բողոքարկել է Վերաքննիչ դատարանում: Վերաքաննիչ դատարանը վարույթ է ընդունել դատախազության բողոքները և դրանք մակագրել դատավոր Արմեն Դանիելյանին:
Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Նմանատիպ նյութեր
4067 դիտում
21:56 23-05-2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ետ են վերցրել վերաքննիչ բողոքները
3084 դիտում
18:39 27-11-2018
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավորին. նիստը կշարունակվի վաղը
2551 դիտում
16:44 14-01-2019
Քոչարյանի պաշտպանները քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն
Այս բաժնից
1963 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1444 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
832 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին