1493 դիտում
21:12 24-03-2015
Երեւանում կքննարկվեն երկաթուղային տրանսպորտի ապահովության հարցերը
Մարտի 25-ին մեկնարկում է № 524 «Երկաթուղային տրանսպորտ» ստանդարտացման հարցերով Միջպետական տեխնիկական կոմիտեի հերթական նիստը: Նիստի շրջանակներում քննարկվելու են 2014 թ. աշխատանքի արդյունքները և նպատակները 2015-ի համար, երկաթուղային տրանսպորտի ապահովության հարցերը: ՄՏԿ 524-ը հանդիսանում է Ստանդարտացման, մետրոլոգիայի և սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի աշխատանքային կառույց:
Այն ձևավորվել է 2010 թվականի նոյեմբերի 25-ին Միջպետական խորհրդի 38-րդ նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն` երկաթուղային տրանսպորտի ոլորտում գործող միջպետական ստանդարտների, կանոնների մշակման, միջազգային չափանիշներին ներդաշնակեցման, միջազգային, տարածաշրջանային և ազգային չափանիշների կիրառման նպատակով:
Կոմիտեի անդամ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը: Դիտորդի կարգավիճակով կոմիտեի աշխատանքներին մասնակցում են Մոլդովան և Տաջիկստանը:
Նմանատիպ նյութեր
9458 դիտում
10:23 01-09-2018
Փաշինյան-Պուտին հանդիպմանը կքննարկվեն Քոչարյանի և ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցերը․ «168 ժամ»
1078 դիտում
11:38 24-11-2022
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. օրակարգային 5 հարցերը կքննարկվեն հրատապ ընթացակարգով․ ՈՒՂԻՂ
1745 դիտում
13:21 30-04-2014
Կարգավորվելու են զինծառայողների դրամական օգնության, պարենային և իրային ապահովության հետ կապված հարցերը
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
898 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար