Փաշինյան-Պուտին հանդիպմանը կքննարկվեն Քոչարյանի և ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցերը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, սեպտեմբերի սկզբին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ բավական խիստ օրակարգ է սպասվում Նիկոլ Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործ, ՀՀ կառավարության առանձին ներկայացուցիչների կողմից ՀԱՊԿ վարկաբեկման գործընթաց, և այլն:
Ամենաուշագրավը, սակայն, ՀԱՊԿ անդամակցության հարցով Ադրբեջանի շուրջ ծավալված խոսակցությունն է լինելու, դեռևս՝ դիտորդի կարգավիճակում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]