1748 դիտում
13:21 30-04-2014
Կարգավորվելու են զինծառայողների դրամական օգնության, պարենային և իրային ապահովության հետ կապված հարցերը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և ևս ութ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք մշակվել են 2013թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի 9-րդ հավելվածը պետական բոլոր ծառայություններում կիրառելի դարձնելու, ինչպես նաև օրենքում առկա որոշ խնդիրներ լուծելու նպատակով:
Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել նաև Հայաստանում գործող դիվանագիտական ծառայության մարմնում պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը, մի շարք այլ իրավահարաբերություններ: Հաջորդ որոշմամբ կառավարությունն անհետաձգելի է համարել սույն օրենքների նախագծերը:
Գործադիրը հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագծին, որի նպատակը նույնպես օրենքի դրույթների համապատասխանեցումն է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքին: Բացի այդ, լիարժեք կկարգավորվեն զինծառայողների դրամական բավարարման, դրամական օգնության, պարենային և իրային ապահովության հետ կապված հարաբերությունները, կմեծանա զինվորական ծառայության գրավչությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
3742 դիտում
10:08 29-11-2017
ՀՀ ՊՆ Ն զորամասի իրային և պարենային ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
4535 դիտում
12:58 08-08-2019
Ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափը կավելացվի 2000 և 1000 դրամով
Այս բաժնից
1141 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը
982 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն