211652_close_icon
views-count1428 դիտում article-date 20:00 24-03-2015

Հարվածներ խոհանոցային դանակով

Մարտի 19-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գոտկային հատվածի կտրած վերք, շոկային վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ռուբեն Ս.-ն և ըստ ընկերոջ բանավոր հայտարարության` տուժողը վայր է ընկել Իսակովի պողոտայում: Նույն օրը, ժամը 23.35-ին, «որովայնի առաջնային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գրիգոր Մ.-ն և ըստ ընկերոջ հայտարարության` վայր է ընկել նույն վայրում: Պարզվել է, որ Ռուբեն Ս.-ի և Գրիգոր Մ.-ի մոտ առկա են պատռած-ծակած չթափանցող վերքեր և արտաքին արյունահոսություն: Բժշկի կողմից տրվել է տեղեկանք, որ Ռուբեն Ս.-ն և Գրիգոր Մ.-ն ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու: Մարտի 21-ին, ժամը 14.05-ին, բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Գագիկ Պ.-ն և խոստովանական բացատրություն տվել, որ մարտի 19-ին, ժամը 23.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի 108 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով ինքն է հարվածել Ռուբեն Ս.-ին և Գրիգոր Մ.-ին: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր