Ատրճանակ, փամփուշտներ և ականանետի արկ՝ Սևանի փողոցում
                        Մարտի 22-ին, ժամը 21.55-ին, մի քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ նախկին նավթաբազայի մոտ, ատրճանակ և փամփուշտներ է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Սևանի փողոցի թիվ 117 հասցեի մոտ հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 60 փամփուշտ և ականանետի 1 արկ: 
Նշված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

