Էրեբունի վարչական շրջանում պլանային ջրանջատում կլինի
                        «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  ս. թ. մարտի 26-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Նոր Արեշի 3-րդ, 5-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: 
	
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
	                                                                      «Երևան Ջուր» ՓԲԸ
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

