211652_close_icon
views-count605 դիտում article-date 13:47 24-03-2015

Խորհրդակցություն՝ նվիրված թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման և այդ ոլորտում ոստիկանության աշխատանքի համակարգման խնդիրներին. տեսանյութ

Մարտի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆիկ Զաքարյանը, մասնակցում էին` գլխավոր վարչության ղեկավարությունը, ոստիկանության Երևան քաղաքի, մարզային վարչությունների և բաժինների պետերի օպերատիվ գծով տեղակալները: Թեման` թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման և այդ ոլորտում ԹԱՇԴՊ վարչության ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատանքի համակարգման խնդիրներն էին: Խոսելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին՝ Ռաֆիկ Զաքարյանն անդրադարձավ իրականացվող համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներին, մայրաքաղաքում և մարզերում տիրող իրավիճակին, համապատասխան ծառայությունների աշխատանքին և գրանցած արդյունքներին: Համեմատություններ անցկացվեցին անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեպքերի, դրանցում ներգրավված անձանց ու բացահայտումների թվերի միջև: Քննարկվեց տիրող իրավիճակը, նշվեցին տեղ գտած բացթողումները, արվեցին համատեղ աշխատանքի որակի բարձրացմանն ուղղված առաջարկություններ: Ռաֆիկ Զաքարյանն անդրադարձավ բացահայտման աշխատանքների, կանխարգելիչ միջոցառումների ընթացքում կատարողական կարգապահության բարելավմանը: Այս և մի շարք այլ հրատապ խնդիրների կարգավորման և առկա թերությունների վերացման վերաբերյալ տրվեցին կոնկրետ հանձնարարականներ։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր