211652_close_icon
views-count2155 դիտում article-date 09:24 24-03-2015

Աստանայում ԵՏՄ պաշտոնական միջոցառում չէր, և չարժէ ընկնել փոքր ազգի բարդույթների մեջ. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Այն, որ մարտի 20-ին Աստանայում Պուտինը, Նազարբաևը և Լուկաշենկոն հանդիպել են առանց Հայաստանի նախագահի, և այն, որ այդ հանդիպումից հետո Պուտինը խոսել է ԵՏՄ-ում միասնական տարադրամի գաղափարի մասին, առիթ է տվել մեր մեկնաբաններին ենթադրելու, որ Հայաստանին ԵՏՄ–ից «հեռացնում են»: Անձամբ ես երկու ձեռքով կողմ կլինեի, եթե մեզ «հեռացնեին», բայց, ինձ թվում է՝ այս մեկնաբանությունները չափից դուրս մակերեսային են: Անհերքելի փաստ է, որ Հայաստանն այդ միության մեջ ավելի փոքր կշիռ ունի, քան վերոհիշյալ երեք երկրները, որոնք կազմում են, Լուկաշենկոյի խոսքերով՝ ԵՏՄ առանցքը: Բոլոր դեպքերում Աստանայում ԵՏՄ պաշտոնական միջոցառում չէր և ընկնել փոքր ազգի բարդույթների մեջ՝ չարժե: Ինչ մնում է միասնական արտարժույթին: Եթե նույնիսկ Ղազախստանն ու Բելառուսը 100 տոկոսով պատրաստ ու համաձայն լինեին դրան, և այսօրվանից այդ աշխատանքները սկսվեին, ապա դրա համար կպահանջվի ոչ պակաս, քան 5 տարի, որի ընթացքում հազար ու մի բան կարող է պատահել: Բայց «առանցքի» երեք երկրները դրան ոչ պատրաստ են, ոչ էլ, Ռուսաստանից բացի՝ նման ցանկություն են հայտնել»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր