2714 դիտում
08:27 19-03-2015
Պզդիկ ազգի խոսակցություն. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Վերջերս «Ա1+»-ի P.S. հաղորդման ժամանակ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսն ինձ պատմեց մի դեպքի մասին, որն իր հերթին իրեն պատմել է հայրը՝ բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանը: Վիլյամ Սարոյանի՝ Հայաստան հերթական այցի ժամանակ նրան պատիվ էին տալիս հայ մտավորականներն ու արվեստագետները, եւ երբ խնջույքը տաքացավ, մասնակիցները սկսեցին հիշել, թե որ երկրի արվեստագետն է ազգությամբ հայ, եւ քանի բարոյական հաղթանակ է հայ ժողովուրդը տարել իր պատմության ընթացքում: Այդ խոսակցության ընթացքում ամերիկահայ գրողը գնալով մռայլվում էր և ի վերջո բեղերի տակից նետեց՝ «պզդիկ ազգի խոսակցություն»:
Այդ պատմությունը ես հիշեցի՝ այսօր կարդալով, մեղմ ասած, «նեղացած» մեկնաբանությունները Եվրանեսթի համանախագահ, ուկրաինացի պատգամավոր Բորիս Տարասյուկի հայտարարությունների վերաբերյալ: Ասվում է, որ այդ գործիչը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ունի ադրբեջանամետ, իսկ Ցեղասպանության հարցում՝ թուրքամետ դիրքորոշում: Համաձայն չեմ. նա պաշտպանում է բացառապես իր երկրի ազգային շահերը, և հենց այդ տեսանկյունից Ադրբեջանն ու Թուրքիան նրա համար ավելի կարևոր են և հետաքրքիր, քան Հայաստանը:
Հայտնի երաժիշտ և բանաստեղծ Պյոտր Մամոնովը գրում է, որ մեզ հանդիպած մարդիկ լինում են երկու տեսակի՝ նրանք, ովքեր մեզ սիրում են, եւ նրանբ, ովքեր մեզ փորձում են: Վերջիններիս վերաբերմունքը մեզ համար չպիտի լինի նեղսրտելու աղբյուր: Ավելի շուտ՝ պետք է դառնա մարտահրավեր»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2155 դիտում
09:24 24-03-2015
Աստանայում ԵՏՄ պաշտոնական միջոցառում չէր, և չարժէ ընկնել փոքր ազգի բարդույթների մեջ. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»