211652_close_icon
views-count1745 դիտում article-date 09:35 06-12-2014

ԵՏՄ-ն և ավելորդ դրամատիզացումը Հայաստանում. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագարականում կարդում ենք. «Ինձ ամենևին դուր չի գալիս Եվրասիական տնտեսական միությունը, ես չեմ տեսնում այդ կառույցի հեռանկարները, չեմ տեսնում նաև, թե մենք ինչ պիտի այնտեղ անենք: Ինչպես մարդը պետք է ձգտի շփվել իրենից ավելի խելացի, ավելի զարգացած մարդկանց հետ, այնպես էլ պետությունը պիտի ձգտի տնտեսական դաշինք կազմել այն երկրների հետ, որոնք իր համեմատ գտնվում են տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման ավելի բարձր աստիճանի վրա, որտեղ գործում են օրենքները, որտեղ ավելի ցածր է կոռուպցիայի մակարդակը, ավելի զարգացած են քաղաքացիական ինստիտուտներն և ազատությունները, որտեղ իշխանությունը հաշվետու է հասարակության առաջ: Բայց դեկտեմբերի 4-ի խորհրդարանի քվեարկությունից հետո այնպիսի հուսահատ մեկնաբանություններ եմ կարդացել՝ կարծես իսկապես մեր պետության վերջն եկել է։ Ինքնիշխանությունը կորցնելու, «անկախությունը տանուլ տալու մասին պնդումները չափազանցված են: Դեկտեմբերի 4-ին մենք ավելի արմատական քայլ չենք արել, քան կատարել էինք առաջ՝ տրամադրելով մեր գույքը պարտքի դիմաց, ռուսներին տալով բաշխիչ ցանցերը, կապի մեծ մասը, գազի խողովակները և էլի շատ-շատ բաներ: Այդ ամենն, իհարկե, սխալ էր, բայց դա աշխարհի վերջը չէ, կործանում չէ: Իրավիճակի ավելորդ դրամատիզացումը Հայաստանում, կարծես թե, վիրուսի նման մի բան է դարձել»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր