2296 դիտում
21:50 24-03-2015
ԱՄՆ-ում գողերը պատահաբար զանգահարել են 911
Ամերիկացի ոստիկաններին հաջողվել է ձերբակալել երեք գողերի, որոնցից մեկը պատահաբար զանգահարել է 911: Մինեսոտա նահանգում գողություն կատարելու ժամանակ գողերից մեկի գրպանում գտնվող հեռախոսը «պատահաբար» հավաքել է 911 թվերը: Հանցագործը պարբերաբար ձեռքը տարել է գրպանը եւ ինչ-որ գործիքներ վերցրել, այդ ընթացքում էլ դիպչել է հեռախոսի կոճակներին:
911 ծառայության՝ զանգն ընդունած օպերատորը խոսակցություններից հասկացել է, որ գողություն է տեղի ունենում: Հանցագործների հետ հեռախոսակապը տեւել է 34 րոպե, այդ ընթացքում էլ իրավապահները կարողացել են ճշտել գողերի տեղը: Երեք տղամարդիկ ձերբակալվել են հանցանքի վայրում:
Նմանատիպ նյութեր
2241 դիտում
23:22 30-01-2014
ԱՄՆ-ում 4-ամյա երեխան մաթեմատիկայի հանձնարարությունը կատարելու համար զանգահարել է 911. տեսանյութ
Այս բաժնից
3169 դիտում
23:50 17-11-2024
Գործարկումից ի վեր 1-ին անգամ շարժասանդուղքներ են փոխվում. բարեփոխումներ մետրոպոլիտենում
1450 դիտում
23:16 17-11-2024
Բայդենը թույլ է տվել հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով
1213 դիտում
22:50 17-11-2024
Վրաստանի ընդդիմությունն անցնում է 24-ժամյա նստացույցի