211652_close_icon
views-count1255 դիտում article-date 20:55 23-03-2015

Տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի հերթական նիստը

Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը: Մարզի խորհրդի նիստի օրակարգի առաջին հարցի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել մարզի՝ 2014 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակի և 2015 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ: Մարզպետ Ա. Հարությունյանը նշել է, որ մարզային գործընթացների իրականացման հիմքում նախորդ տարվա ընթացքում հիմնականում ներառվել են ՀՀ Նախագահի և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող տարածքային քաղաքականության գերակա ուղղությունները և այն առաջնահերթությունները, որոնք նախանշված են եղել Կոտայքի մարզի զարգացման 2011-2014 թվականների ծրագրում: Նախորդ տարվա աշխատանքային գործունեության մեկնարկն ազդարարվել է մարզային համապատասխան ոլորտների աշխատանքների, մարզի համայնքներում առկա հրատապ խնդիրների և տարաբնույթ այլ օրակարգային հարցերի վերլուծություններով: Հանգամանորեն անդրադարձ է կատարվել մարզի համայնքներին. ինչպես պարբերական այցելությունների, այնպես էլ մարզպետարանի կողմից իրականացված ամենատարբեր դիտարկումների արդյունքում քննարկվել և բացահայտվել են համայնքային աշխատանքների հիմնական այն ուղղությունները, որոնք ունեն հանրային կարևորություն և ազգաբնակչության բարօրության ապահովման տեսանկյունից պահանջում են համակողմանի լուծումներ: Այդ ամենին զուգահեռ մարզային աշխատանքների առանցքում են եղել հանրապետական գործադիր մարմինների` մարզում գործող տարածքային ծառայությունների հետ համագործակցության, մարզային ենթակայության կազմակերպությունների աշխատանքների արդյունավետության բարձրացման և համանման այլ գործառույթներ, որոնք ունեցել են իրենց ցանկալի արդյունքը: Վերլուծության են ենարկվել ֆինանսական բնագավառի ցուցանիշները, ներկայացվել են տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններում կատարված գործունեության մանրամասները, ինչպես նաև մարզպետարանի ներքին աուդիտի համակարգում տեղ գտած տեղեկատվությունները: Կոտայքի մարզպետն իր խոսքում ընդգծել է նաև տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, ինչպես նաև արտաքին շփումների ու համագործակցության ասպարեզներում գրանցված իրողությունները: Այնուհետև մարզի խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական ընթացքին է անդրադարձել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և նապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը՝ ներկայացնելով գյուղատնտեսական տարվա մեկնարկն ապահովելուն միտված գործընթացների մանրամասները: Այնուհետև նախարարն ու մարզպետը շրջել են Հրազդանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային, պոլիկլինիկայի և ծննդատան մասնաշենքերում, ծանոթացել կազմակերպվող առողջապահական գործընթացների մանրամասներին, զրուցել բժիշկների ու այցելուների հետ:  Արդիական առողջապահության պահանջներին համապատասխանող և ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած բժշկական այս կենտրոնում ներկայացվել են հաստատության առաջիկայի ծրագրերն ու բժշկական ծառայությունների առավել կատարելագործմանը միտված նոր նախաձեռնությունները:

Նմանատիպ նյութեր