2289 դիտում
16:19 23-03-2015
Հայ բռնցքամարտիկները մեդալներով են վերադարձել Գերմանիայից
Մրցաշրջան 2015-ում հայ բռնցքամարտիկները նվաճեցին առաջին ոսկե մեդալը: Գերմանիայում անցկացված միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին երկու մարզուհի 2014 թվականի աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը և Անի Հովսեփյանը:
Գերմանիայում մեր երկու մարզուհիներն էլ հիանալի հանդես եկան բարձր պահելով հայկական բռնցքամարտի պատիվը: Անուշ Գրիգորյանը հավասարը չունեցավ 51 կգ քաշային կարգում և եզրափակչում էլ գրագետ մենամարտով հաղթելով շվեդուհի Կատրին Նորենին նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Մեր մյուս մարզուհին՝ 57 կգ քաշային Անի Հովսեփյանը վստահ հաղթանակներով հասավ եզրափակիչ և միայն եզրափակչում զիջեց իտալուհի փորձառու բռնցքամարտիկ Իռմա Տեստաին և արժանացավ արծաթե մեդալի: Սա մեր աղջիկների համար կարևոր փորձ էր մայիսին Գերմանիայում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությունից առաջ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
5614 դիտում
23:50 06-12-2018
Հայ երգչուհին Գերմանիայից հաղթանակով է վերադարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1990 դիտում
20:08 29-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ավստրիայի մրցաշարում
2497 դիտում
16:30 26-01-2025
Յաննիկ Սիները հաղթել է Ալեքսանդր Զվերևին և դարձել Ավստրալիայի բաց առաջնության հաղթող