211652_close_icon
views-count5545 դիտում article-date 23:50 06-12-2018

Հայ երգչուհին Գերմանիայից հաղթանակով է վերադարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 22-26-ը Գերմանիայում տեղի ունեցած միջազգային «Euro Pop Contest Berliner Perle -2018» երգի մրցույթում հայ մասնակիցն առաջին տեղ է գրավել: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի (WAPA) նախագահ Արման Ղուկասյանը: Մրցույթին մասնակցել են մոտ 30 երկրից 100 մասնակից: Այն կայացել է 3 տարիքային խմբում. մինչև 11, 12-16 և 18-ից բարձր տարիքային խմբերում: 18-ից բարձր տարիքային խմբում հայ երգչուհի Անահիտ Հակոբյանն արժանացել է «Առաջին մրցանակի»: Առաջին փուլում երգել է Վարդուհի Վարդանյանի «Հայաստան» երգը, որը շատ է սիրվել ժյուրի ու մասնակիցների կողմից: «Համաշխարհային հիթ» անվանակարգում երգել է Քրիստինա Ագիլերայի «Hurt» երգը: Երգչուհուն մրցույթում ներկայացրել է WAPA-ն: Այն հարցին, թե ինչ է տալիս այս հաղթանակը մեր մասնակցին, Արման Ղուկասյանը պատասխանեց. «Գալահամերգի ժամանակ մրցանակից բացի նա հրավեր ստացավ մասնակցելու երկու միջազգային մրցույթի Իտալիայում և Մակեդոնիայում» : Նշենք, որ փետրվար ամսին Լոնդոնում Անհաիտ Հակոբյանը կմասնակցի միջազգայի մրցույթի,որին նույնպես ներկայացնում է WAPA-ն: «Ներքին վստահություն կար, որ կարող եմ հաղթել: Պատասխանատվությանս զգացումը շատ մեծ էր:Ես ունեի հաղթողի թեկնածուներ, սակայն ինքս է լավ էի ներկայացել մրցութային օրերին»,-մեր թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհի Անահիտ Հակոբյանը: Հիշեցնենք,որ WAPA-ն հիմնադրվել է 2014 թվականին: 92 երկրում ունի շուրջ 40.000 անդամ և ամեն երկրում ունի իր ներկայացուցիչները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է երգչուհուն և մաղթում նոր հաղթանակներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր