1016 դիտում
16:02 23-03-2015
ՀՀ Սփյուռքի նախարարը մասնակցել է Սիդնեյի «Հայկական փառատոն 2015-ին». լուսանկարներ
Կիրակի, մարտի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Սիդնեյի «Հայկական փառատոն 2015-ին», որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության և Ավստրալիայի ՀՅԴ կազմակերպությունների՝ Հայ դատի հանձնախմբի, ՀՄԸՄ-ի, Համազգայինի, Հայ օգնության միության համատեղ ջանքերով և հովանավորությամբ և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Փառատոնը, որն անց էր կացվում Սիդնեյի Թումբալոն զբոսայգու Դարլինգ Հարբոր նավահանգստի տարածքում, իր շուրջն էր համախմբել տասնյակ հազարավոր հայերի, սիդնեյցիների և այլ քաղաքներից ժամանած հյուրերի:
Նախարարը Հարավային Ուելսի նահանգի տրանսպորտի նախարար Գլեդիս Բելեջիկյանի հետ շրջել է փառատոնին մասնակցող բոլոր կազմակերպությունների և անհատների տաղավարներում, տարբեր հարցերի շուրջ զրուցել հայրենակիցների հետ:
Գլեդիս Բելեջիկյանի բացման խոսքից հետո, ելույթ է ունեցել Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով փառատոնի մասնակիցներին, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Ավստրալիայի իշխանություններին, որոնց ստեղծած պայմանների շնորհիվ հայությունը հաստատվելով այս երկրում կարողացել է պահպանել իր լեզուն, մշակույթը, ավանդույթները: Դիմելով ավստրալահայությանը` նախարար Հ. Հակոբյանն ասել է. «Շնորհակալ եմ նաև Ձեզ, որ դուք դարձել եք Ավստրալիայի լավագույն քաղաքացիներ, օրինապաշտ քաղաքացիներ և միաժամանակ պահպանել ձեր ինքնությունը: Ձեր համատեղ ջանքերի շնորհիվ է, որ Հարավային Ուելսը ճանաչեց մեր երկրորդ հանրապետության` Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:
Այնուհետև, նախարարը խոսել է ցեղասպանութան 100-րդ տարելիցի մասին` շեշտելով` «Մենք հաղթեցինք թուրքին, թուրքը չկարողացավ ոչնչացնել մեզ, նրա պետական քաղաքականությունը չիրականացավ: Մենք ցեղասպանության հրեշավոր հետևանքների և մեր նախնիների կրած տառապանքների մասին հիշողությունները փոխանցում ենք սերնդեսերունդ և տարածում աշխարհով մեկ, որպեսզի միջազգային հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում պատահել: Մենք պայքարելու ենք, որպեսզի աշխարհում այլևս երբեք չկրկնվեն ցեղասպանությունները»:
Փառատոնին հայկական երգերի ու պարերի կատարումներով հանդես են եկել Համազգայինի «Սիդնեյ» և «Նաիրի» խմբերը, «Գոլստեն» ճեմարանի աշակերտները, «Black Bird» խումբը, Մարիա Ղարեմանյանը, Վարդան Մարտիրոսյանը: Երեկոյան փառատոնը եզրափակվել է պատվավոր հյուրեր` ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանի և Համլետ Գևորգյանի կատարումներով:
Երեկոյի վերջում նախարարը հանդիպել է Համազգայինի «Սիդնեյ» պարի խմբի ներկայացուցիչների հետ և քննարկել խմբի գործունեության հետ կապված հարցեր:
Նշենք, որ մարտի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնեց Ավստրալիա: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի, ավստրալահայ տարբեր կառույցների՝ կուսակցությունների, բարեգործական կազմակերպությունների, կանանց, երիտասարդական միությունների, գործարար շրջանակների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, այցելություններ հայկական վարժարաններ, մշակութային կենտրոններ, եկեղեցիներ, հարցազրույցներ հայալեզու լրատվամիջոցներին։
Հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարևորությունը նախատեսվում է նախարարի այցը մայրաքաղաք Կանբերա՝ մի շարք քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1351 դիտում
20:34 30-09-2014
Սիդնեյի Համազգայինի Արշակ և Սոֆի Գալստյան ճեմարանի սաներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն
3205 դիտում
11:45 19-07-2017
Սփյուռքի նախարարը մասնակցել է «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի մրցանակաբաշխությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2275 դիտում
21:57 02-02-2019
«Հրաշափառի» արարողություն Սիդնեյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում
Այս բաժնից
949 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1006 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
691 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը