Մի քանի հազար իռլանդացիներ բողոքի ցույց են անցկացրել ջրի վճարման դեմ
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մի քանի հազարանոց բողոքի ցույց է եղել խողովակային ջրի վճարման դեմ:
Այդ բողոքի ակցիան անցկացվում է իռլանդացիների՝ օգտագործված ջրի դիմաց առաջին հաշիվները ուղարկելուց առաջ: Ակտիվիստները պահանջել են չեղյալ հայատարարել ջրի դիմաց վճարումները, որոնց գործարկումը Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Իռլանդիային հատկացվող ֆինանսական օգնություն հատկացնելու պայմանների մի մասն է:
Նշենք, որ Եվրամիության մի շարք երկրներում նման վճարում գոյություն ունի:
Հարկ է նշել, որ քարոզարշարվերը Իռլանդիայում հանգեցրել են նրան, որ ջրի համար նախատեսված վճարի չափը հասցվել է նվազագույնի: