«Չենք վճարելու». բողոքի ակցիա կառավարության մոտ գազի եւ էլեկտրաէներգիայի վճարման դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Այսօր` ապրիլի 25-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել Կառավարության շենքի մոտ` պահանջելով չպահանջել գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները, քանի որ երկրում արտակարգ դրություն է հայտարարված, հայտնում է News.am-ը:
«Մենք պահանջում են ՀՀ վարչապետից, ՀՀ կառավարությունից, որպեսզի սաստեն էս դիվերսիոն կառույցների ոտնձգությունները մեր քաղաքացիների նկատմամբ:
Կառավարությունը մեզ արգելում է աշխատել, պարետատունը արգելում է աշխատել, բայց ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» պահանջում են վճարել»,- ասաց բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներից մեկը` նշելով, որ ակցիաները կլինեն շարունակական:
Նշենք, որ նրանք ակցիան իրականացնում էին միմյանցից պահպանելով սոցիալական հեռավորությունը:
Մանրամասները՝ տեսանյութում.