211652_close_icon

Ցեղասպանության թեմայով քննարկում՝ Կոշի դպրոցում

views-count1303 դիտում article-date 11:57 22-03-2015
Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կարգադրությամբ հաստատված միջոցառումների ծրագրի համատեքստում Կոշի միջնակարգ դպրոցում անցկացվեց կլոր սեղան, որին մասնակցում էին Կոշի եւ Ուջանի դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, ներկայացուցիչներ մարզպետարանից եւ Կոշի համայնքնապետարանից: Կլոր սեղանի թեման էր` «Արդի քաղաքական դաշտում Հայաստանի տեղն ու դերը»: Մասնակիցները գնահատեցին հայ ժողովրդի դերակատարությունը համաշխարհային պատմական զարգացումներում, նրանց մասնակցությունը միջազգային կառույցներին, հասարակության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը եւ այս համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ՀՀ նախագահի, կառավարության ձեռքբերումները արտաքին քաղաքականության ասպարեզում: Մասնակիցները եկան այն համոզման, որ համաշխարհային զարգացումները տանում են դեպի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ հատուցմանը:

Նմանատիպ նյութեր