1005 դիտում
22:56 12-03-2015
Ցեղասպանության թեմայով քննարկում` Գիտությունների ազգային ակադեմիայում
Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում կազմակերպում են կլոր սեղան-քննարկում` «Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմնախնդիրները» թեմայով:
Կլոր սեղանի նպատակն է քննարկել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության հնարավորությունը և դրան հասնելու գործառնական ուղիները, մասնավորապես, արդի աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում քննարկման դնել միջազգային իրավունքի անվանի մասնագետ պրոֆ. Յու. Բարսեղովի «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները» հիմնարար գիտական աշխատության կիրառման ասպեկտները:
Զեկույցներով և ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հայկ Քոթանջյանը:
Կլոր սեղանը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում` մարտի 13-ին, ժ.14.00-ին:
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
20:46 04-10-2021
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է «Գենետիկա XXI» թեմայով կլոր սեղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
991 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1042 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
742 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան