Քննարկում` «Ցեղասպանության հետևանքների հաղթահարումը» թեմայով
Ապրիլի 8-ին, ժամը 12.00-ին տեղի կունենա «Ցեղասպանության հետևանքների հաղթահարումը և ելքերը» թեմայով կլոր-սեղան քննարկում: Քննարկման ընթացքում կխոսվի ցեղասպանության հետևանքների հաղթահարման տարբերակների մասին՝ քաղաքական, իրավական, պատմական տեսանկյուններից, կշեշտադրվի հայության պոտենցիալը՝ որպես ցեղասպանության հետևանքների հաղթահարման գլխավոր գործոն:
Քննարկումը տեղի կունենա Ամերիկայի Հայկական համագումարի փոքր դահլիճում: Քննարկման կազմակերպիչը «Արատտա» երիտասարդական ակումբն է: